News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 11-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։

«Մեր շարժումը կոչվում է «ոչ թալանին», «ոչ վարկային կազմակերպություններին»։ Մեր պայքարը կենտրոնական բանկի դեմ է, բանկային համակարգի դեմ է, իրենց կողմից լիցենզավորված վաշխառու կազմակերպությունների դեմ է։ Պահանջում ենք, որ միանշանակ զրկեն այն կազմակերպություններին, որոնք արտակարգ դրության ժամանակ զանգել են մարդկանց, հաշվի չեն առել ժողովրդի ծանր վիճակը, իրենց մենակ փողն է հետաքրքրել, չեն մտել քաղաքացու դրության մեջ։ Քաղաքացին ասում է՝ ինձ այդպիսի կազմակերպություն պետք չի, որ ընկնեմ նեղ դրության մեջ, ինձ մեջքից հարվածի։ Ինձ այնպիսի կազմակերպություն է պետք, որ որ ես ընկնեմ ծանր դրության մեջ, ինձ օգնի։ Սա ազգի փրկության խնդիրն է։ Կարանտինի օրերին հոգեբանական ճնշումները չհաշված, վարկային կազմակեպությունների կողմից նույնպես մարդկանց նկատմամբ հոգեբանորեն ճնշումներ են եղել։ Տոկոսները բարձր դրել են, խաբելով մարդկանց տանում են այնտեղ, ասում են՝ 14 տոկոսով վարկ ենք տալիս, բայց 14 տոկոսով վարկ չկա»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը։

Ակցիայի մասնակիցներն այս պահին պանաջում են հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց․ «Մենք վաղն էլ մյուս օրն էլ, ամեն օր էլ գալու ենք այստեղ։ Մարզերից էլ են գալու, քաղաքից էլ են գալու, մենք էստեղ նստելու ենք, քնելու ենք, էստեղ ապրելու ենք, չենք գնալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ