News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյոք ինքն առաջարկե՞լ է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակ հարթակ, եւ, արդյոք Փաշինյանն իրեն պատասխանե՞լ է՝ նման բան հնարավոր չի, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար։

Հարցին՝ արդյոք պայմանավորվածությունը խախտվե՞լ է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։

Հարցին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ի՞նչ հարցեր են տրվել իրեն, նախկին վարչապետն ասաց. «Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել է հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը փակ է եւ պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավելին չեմ կարող ասել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ