News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել մի քանի օր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Իր ելույթի սկզբում նա անդրադարձավ իր կյանքի պատմությանը. «Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են. հայրս 1912-ին է ծնվել, մայրս՝ 2015-ին: Ես 15 տարեկանից հորիցս զրկվել են: Հայրս ու հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհետ կորել է, հայրս վիրավոր եկել է, ընտանիք է ձեւավորել: Այս ժամանակահատվածում մորս օրորոցային երգը եղել է այն, թե ինչ է կատարվել եղեռնի ժամաանկ: Երեւի իրեն էլ իր ծնողներն են պատմել: Իմ պապերը գաղթել են Մուշ գավառից: Այս տարիների ընթացքում ես մորս խոսքով եմ հասկացել, թե ինչ է եղեռնը, ինչ է թուրք ազգը:

Խոջալուի ազատագրման ժամանակ թշնամու նկատմամբ դաժան եմ եղել, բայց այդ ժամանակ 4 ուղղություն է եղել: Մեզ հետ եղել է Մալաթիայի ջոկատը, Սեւանիի ջոկատը, Ստեփանավանի ջոկատը, Թալինի ջոկատը եւ Ղարաբաղի տղերքը: Մի ուղղությամբ մտել ենք: Մտել ենք գիշերը, ինչ եղել է մարտի ժամանակ, լույսը բացվել է 78 հոգի գերի ենք վերցրել: Դրանց մեջ եղել են մայրեր, կանայք, երիտասարդ աղջիկներ, երեխաներ, տարեց տղամարդիկ: Ասել եմ՝ մատով ոչ մեկին չեք կպնելու: Ես մորս պատմածով հասկացել եմ, թե ինչ են արել թուրքերը: Մեր կռիվը սրանց հետ չի, մենք մեր կռիվն անում ենք: Իմ ջոկատի լուսահոգի Արշավիրին, կհիշեք, որ երբ 2008-ին ինձ բռնեցին, հաշմանդամության սայլակին հացադուլի նստեց, ես ասացի՝ Արշո, էս ժողովրդին տար Մեհթիշենի ուղղությամբ թթենիների տակ գոմ ունենք, էնտեղ պահի, ասի՝ մատով ոչ ոք չկպնի: Երեկոյան կողմը գեներալ Դալիբալթայանը եկել է, ասել ՝ հրամանատար, կթողնե՞ս գերիներին տանեմ: Ասել եմ՝ տարեք, պարոն գեներալ: գերիներին տարել են Ստեփանակերտ:

Մենք 7 երեխա ենք, քույրս պատմում է, որ մի անգամ մայրս ասել է՝ Աստված չանի Սասունը գերի ընկնի, ճիշտ կլինի զոհվի: Ու այսօր ինձ համար սուրբ է եւ Էդմոնի մայրը, եւ Ալենի մայրը, եւ Էդմոնի եղբայրը: Ես զինվոր եմ եղել»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը հավելեց, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը իր մասին վիրավորական բաներ է գրել. «Այն բանը, որ Էդմոնը այս ամբիոնից ասել է Ալենին առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին:

Ես չեմ հակադարձի իր բառերով, երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե  դու քո խոսքերի համար ներողություն չխնդրեցիր, դուք գիտեք ես ով եմ, լավ բան չի սպասվում քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս, վեր կենաս աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից:

Հարգելի հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, ես հիմա էստեղից սա ասում եմ, որովհետեւ էդ տղեն իմ մոր մասին հրապարակային բան ա գրել: Իր լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը, եւ թող հասկանա, թե ես ինչ կառտույց եմ ղեկավարում, որ այդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում»,-ասաց Միքայելյանը:

Նա նաեւ կոչ արեց իր զինակից ընկերներին որեւէ քայլ չձեռնարկել. «Ես կոչ եմ անում իմ ընկերներին, մարտական ընկերներին, իմ որդիներին,  էս քանի օրը զանգում ասում են՝ էս անենք, էն անենք, զերծ մնան նման բաներից: Դուք վիրավորում եք  ինձ, ես իմ մոր պատվիր կարամ կանգնեմ: Իրենք ուզում են քաոս սարքել երկրում որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ՝ դրան չգնաք:

Ես 1992-ին հոդված եմ գրել, որ որոշ տղերք՝ չհասկանալով պետություն, անկախություն, զինանշան, եռագույն, զենք վերցրին իրենց մայրերի, քույրերի, նամուսի, թասիբի համար: Ես կխնդրեի, որ Էդմոնը հասկանա, թե մայրն ինչ սրբություն է: Ձեր մայրն ինձ համար սուրբ է, բայց էդ երեխեն պետք է հասկանա, թե ինչ է արել եւ պատասխանը տա: Լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ