News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են իրենց մանդատները վայր դնել՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, եւ այն, ի դեմս իր ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, կոնֆլիկտը հրահրող կողմ է։ Վերահաստատելով, որ կոնֆլիկտն ունի երկու կողմ, գտնում ենք, որ այս ամենը հարթելու համար, թույլ չտալու համար, որ նման բաներ կրկնվեն, պետք է քաղքական հետեւանք ունենա այս ամենը։ Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը, ավելին, իրենց մադնատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարարությունը և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ թեեւ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ բռնությանը դեմ է, բայց նրա գործողությունները հակառակն են ցույց տալիս, ինչի ապացույցն այն է, որ թեեւ միջադեպի ժամանակ Սասուն Միքայելյանին մյուս պատգամավորները պահել էին, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու կարիք չունի, Էդմոն Մարուքյանը, այնուամենայնից, հարձակվել է եւ ոտքով հարվածել է Սասուն Միքայելյանի։

«Եթե ինքը իսկապես դեմ է բռնությանը, ինչպես կարող էր։ Դրան էլ հետեւում է թե «Իմ քայլը» խմբակցության, թե մյուս խմբակցությունների կողմից միջադեպին միջամտություն»,- ասաց Մակունցը։

Միակունցը միաժամանակ անդրադարձավ Էդմոն Մարուքյանի կողմից նախկինում ԱԺ-ում հնչեցրած արտահայտություններին տարբեր պատգամավորների հասցեին։

«Ո՞վ էր այն պատգամավորը, որը 2019թ․ հունվարի 16-ին երդմնակալության արարողությունից երկու օր անց կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ՝ Էդմոն Մարուքյանը։ Ես ուզում եմ ձեզ հարցնել՝ ո՞վ էր այն պատգամավորը, որը մոտ 2 շաբաթ առաջ այստեղ կանգնած Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանին անընդհատ, պարբերաբար ընդհանտում էր եւ ի վերջո հնչեցրեց սպառնալիք՝ «ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու»՝ Էդմոն Մարուքյանը։ Ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի՝ վարման կարգով ելույթ ժամանակ, երբ պատգամավորն իր տեղից ելույթ է ունենում, եւ այն այնտեղից պատգամավորն իջնում է այստեղ դեպի աստիճանների մոտ, խանգարում Ռուբեն Ռուբինյանին՝ փորձելով չթողնել նրան խոսել եւ հրահրել կոնֆլիկտ՝ Էդմոն Մարուքյանը»,- ասաց Մակունցը՝ նշելով, որ մի անգամ էլ Մարուքյանը Սուրեն Գրիգորյանին է դիմել՝ «ո՞վ ես դու, արա» ոճով, մեկ ուրիշ անգամ էլ՝ վերջերս, սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել Ալեն Սիմոնյանի հասցեին։

Ելույթը Մակունցը եզրափակեց՝ նշելով, որ կարծում է, որ շատ կարճ ժամանահատվածում ԼՀԿ-ն պետք է արձագանքով հանդես գա և հայտնի իր դիրքորոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ