News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը մեղադրում է Էդմոն Մարուքյանին եւ լրատվամիջոցներին։

«Ազատություն TV-ի՝ մայիսի 10-ի կիրակնօրյա եթերում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կրկնեց վարչապետի խոսքերը, թե Էդմոն Մարուքյանը թողեց ամբիոնը եւ մեծ արագությամբ մոտենում էր Սասուն Միքայլեյանին։ Արդարացնելով Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Սասուն Միքայելյանը շատերին է հոպար ասում, դրա մեջ որեւէ մեկը վատ բան չի տեսել»։

Անդրադառնալով Հրայր Թամրազյանի այն հարցին, թե ով էր մեջքից հարվածել, Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դրեց Մարուքյանին մեջքից հարվածելու փաստը, ինչը հստակ երեւում էր կադրերում, նշելով․ «Լրատվական դաշտը եւ հայտնի կայքերը այն տեղեկատվության հետեւից գնացին, որը տարածեց Էդմոն Մարուքյանը, որ իրեն հետեւից խփել են, բայց խփել- չխփելը ոչ մեկը այդ իրավիճակում չէր կարող հստակ վերլուծել։ Խփողների մեջ, երբ որ ասում են Արտակ Մանուկյանի անունը, մի քիչ ինձ համար տարօրինակ է, նա բացի բաժանելուց, այլ բան չէր կարող անել»։

Թամրազյանն ասում է՝ կարծես թե հարվածողը Հայկ Ալումյանն էր, շփոթելով անունը, նկատի ունենալով՝ Վահե Ղալումյանին, մինչդեռ Քոչարյանը շրջանցում է հարցը։ Այնուհետ, Մարուքյանին փորձում են կապել նախկին իշխանությունների հետ։

Անդրանիկ Քոչարյանը նորից անդրադառնում է լրատվամիջոցներին․ «Ոչ մեկի համար այսօր գաղտնիք չէ, որ մեդիադաշտը մեծամասամբ գտնվում է օլիգարխիայի ֆինանսական հնարավորությունների տիրույթում ։ Չունենալով ժողովրդական աջակցություն՝ իրենք օգտագործում են իրենց այդ ռեսուրսը ողջ ծավալով»։ Թամրազյանը հարցնում է՝ եթե կասկածներ ունեք Մարուքյանի կապերի մասին նախկին իշխանությունների հետ, ինչո՞ւ փաստեր չեք հրապարակում։ Քոչարյանը պատասխանում է․ «Կասկածները նաեւ առաջանում են, երբ որ քաղաքական ուժը իր գործողություններով նպաստում է այն մթնոլորտի ձեւավորմանը, որին ձգտում են մերժվածները, էդ հսկայական համակարգը՝ իրենց մեդիառեսուրսով»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ նախ Ազատություն TV-ին խախտել է բազմակողմանիության սկզբունքը, քանի որ ներկայացվում էր միայն իշխանության ներկայացուցչի տեսակետը՝ առանց երկրորդ կողմին պաշտպանվելու հնարավորություն տալու։ Բացի այդ, մեկնաբանը սադրում էր զրուցակցին եւ նպաստում, որ Քոչարյանը թիրախավորի իր գործընկերներին։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, վերջինն էլ թիրախավորել է լրատվամիջոցներին ու պարբերաբար վիրավորում է նրանց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ