News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ալեն Սիմոնյան ակնկալում է, որ Էդմոն Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանիսն ԱԺ ամբիոնից պետք է ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից եւ Սասուն Միքայելյանից։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

«Մարդիկ, որ կապ չեն ունցել հեղափոխության հետ, պետք է չգան մեզ սովորեցնեն հեղափոխության արժեքները գնահատել, իրենք հեղափոխության հետ կապ չեն ունեցել, չեն կարող ունենալ եւ չեն ունենալու։ Միակ բանը, որ ակնկալում եմ, որ Էդմոն Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից,  ինձնից, ձեզանից եւ Սասուն Միքայելյանից։ Այլ տարբերակ չկա եւ չի կարող լինել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց ընդդիմախոսների կողմից ընտրվել է «շառ անելու» մարտավարությունը։

«Գալ, հրահրել, հաճախ թաքնվելով  սեռական պատկանելիության տակ, ընդդիմախոս լինելու, անել լկտիություն, քողարված ծաղրանք, ուրախանալ, ծիծաղել, երբ պատգամավորները խնդիր են ունենում մեկ այլ պատգամավորի նկատմամբ, հետո գալ, ասել՝ ինչքան էլ ծեծեք, մենք չենք լռելու․ իսկ դուք ո՞ւմ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ էդ ո՞ւմ ենք մենք ծեծել»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ