News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանն ու Հրանտ Այվազյանը չեն պատրաստվում իրենց մանդատները վայր դնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին պատգամավորները՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, որ  ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքով պայմանավորված, «Իմ քայլը»-ի պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյան վայր կդնեն իրենց մանդատները, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Առաքելյանը նույնը անեն։

«Տրամաբանություն, որ ես ու Սարգիս Ալեքսանյանը դնենք մանդատները, չեմ տեսնում։ Մեզնից բացի շատ այլ պատգամավորներ եւս այնտեղ են եղել, հետաքրքիր է՝ ինչու հենց մեր երկուսի անունն է տրվել։ Ես փորձել եմ Վահե Ղալումյանին բարձրացնել, օգնել, չեմ տեսնում տրամաբանություն, անհիմն եմ համարում։ Ինձ մանդատ տվել են ընտրողները, ու եթե ես իմ ընտրողների մոտ դժգոհություն առաջացնեմ, իմ ընտրողները կարող են առաջին հերթին պահանջել, որ վայր դնեմ»,- նշեց նա։

Սարգիս Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ նման պայմանն արդար չի ու քաղաքական առումով՝ անհեռանկար։  

«Ես չգիտեմ՝ ծիծաղեմ էդ առաջարկի վրա, իմ մոտ այդ պահվածքը խղճահարություն է առաջացնում։ Խեղաթյուրում են իրողությունը, ներկայացնում այնպես, ինչպես իրենց է հարմար։ Պարզ երեւում է, որ պարոն Մարուքյանին հարվածելուց հետո ես պարոն Ղալումյանին հետ եմ քաշում։ Հետ քաշելու ընթացքում ինքն ընկնում է, քանի որ ծանր է քաշով։ Ու ընկած ժամանակ երեւում է, որ ոչ մի հարված տեղի չի ունեցել, իսկ պարոն Ղալումյանը պատասխանե՞լ է՝ արդյոք ինքը հարված կերել է, թե ոչ։ Եթե նա լռի եւ չասի, ապա ես կասկածի տակ կդնեմ նրանց ազնվությունը։ Իրենք քաղաքական այս ծանր վիճակից դուրս գալու ելքեր են փորձում գտնել, չհաջողված ելքեր»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ