News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինձ համար սուրբ են եւ Էդմոնի մայրը, եւ Ալենի մայրը, եւ իմ մայրը,- Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝  անդրադառնալով մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանի հետ ծեծկռտուքին եւ դրան հետեւած՝ իր հասցեին Մարուքյանի եղբոր հայհոյախառն գրառմանը: «Այն բանը, որ Էդմոնը այս ամբիոնից ասել է Ալենին առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին», ասել է Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե պատրաստ է վայր դնել մանդատը, բայց պայմանով։

«Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցը թվարկել է վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք միջադեպեր, բոլորում որպես սադրիչ, հրահրիչ կամ կոնֆլիկտի կողմ ներկայացրել Էդմոն Մարուքյանին։

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ակնկալում է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանն ու ևս մի քանիսն  ամբիոնից պետք է ներողություն խնդրեն Հայաստանի քաղաքացիներից եւ Սասուն Միքայելյանից։ Նրա խոսքով՝  իրենց ընդդիմախոսներն ընտրել են  «շառ անելու» մարտավարությունը։

Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված եւ որեւէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլեւ արդարացվեց եւ խրախուսվեց երկրի համար մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով, ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության է   հայտարարությունում։ Ըստ ԼՀԿ-ի՝ տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։

Ազգային Ժողովի միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները,  տեսանյութն ուղարկվել են Հատուկ Քննչական Ծառաություն՝  նյութեր նախաատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարական պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է։ Այս մասին Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նախ, ասել է նախկին վարչապետը, ինքը շահագրգռված է, որպեսզի «Մարտի 1-ի» հետ կապված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան։

Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է, ասել է Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով   2018 թվականի ապրիլի 22-ին  Փաշինյանի հետ իրենց խոսակցությանը։

Նախկին Վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրելու վերաբերյալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել, սակայն արդեն հայտնի է, որ  հաջորդ հանդիպմանը հրավիրվել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովն առավոտյան անաղմուկ կերպով ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան։ «Սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, շատ փորձագետների համոզմամբ, հակառակ էֆեկտը կարող է ունենալ։  «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել է նիստը, չի մասնակցել նաեւ քվեարկությանը։

Հայկական արժեքների աաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ազգային Ժողովի մոտ բողոքի ակցիա է անցկացրել՝ բողոքելով Լանզարոտիի կոնվենցիայի ընդունման դեմ։ Ցուցարարները նաեւ շենք մտնող պագմավորներին են հայտնել իրենց մտահոգությունները։

Անցնող մեկ օրում կորոնավիրուսից Հայաստանում մահացել է եւս մեկ մարդ: Մայիսի 11-ի առավոտվա դրությամբ նոր վիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել:  Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի: Փաստացի այս պահին բուժվում է 1970 մարդ, ապաքինվել է 1359-ը, 46-ը՝ մահացել: Նա եղել 69 տարեկան եւ ունեցել է ուեկցող հիվանդություններ: Եվս 2 քաղաքացի, որոնց  մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է:

Արցախում կորոնավիրուսի բոլոր օջախները կարելի է համարել մարված, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։ «Այս պահին 6 դեպք ունենք պայմանական մի օջախից։ Դեպքերը Շահումյանի շրջանում են,  բոլոր դեպքերը կապված են մեկ աղբյուրի հետ։ Արցախում կորոնավիրուսով վարակված է 14 մարդ։

Պաշտպանության Բանակի զորամասերից մեկում կիրակի մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Սասուն Սուրենի Մարգարյանը Ասկերանի շրջանի Խաչեն համայնքից էր, ծնողների միակ արու զավակը։   Հարուցվել է քրեական գործ  ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 

Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկ։ Ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգը ստացվել է առավոտյան՝ 10։40-ի սահմանում։ Մեկնել է օպերատիվ խումբ. դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։

Կենտրոնական բանկի դիմաց  մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին, որոնք արտակարգ դրության ժամանակ զանգել են մարդկանց, հաշվի չեն առել ժողովրդի ծանր վիճակը եւ վարկի մարում են պահանջել։

Հայաստանում Ռուսաստան  դեսպանատան առջեւ մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է անցկացրել՝   ձեռքերում  պահելով «Ուզում եմ մեկնել Ռուսաստան» գրությամբ պաստառներ։ Հիշեցնենք, որ երկար ժամանակ է՝ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ  բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով իրենց թույլ տալ վերադառնալ Ռուսաստան, ինչն անհնար է դարձել կորոնավիրուսի հետեւանքով սահմանների փակ լինելու պատճառով։

Կիրակի ռումբի պայթյուն է որոտացել  Հալեպի հյուսիսում՝ Էլ-Բաբ քաղաքի շուկայում։  Զոհվել է մեկ, վիրավորվել՝ 20 մարդ, բոլորը խաղաղ քաղաքացիներ։

Իրանական նավի պատահարի հետեւանքով զոհվել է 19 մարդ, անձնակազմի եւս 15 անդամ վիրավորվել է։  Օմանի ծոցում իրանական նավատորմի ֆրեգատը զորավարժությունների ժամանակ սխալմամբ գնդակոծվել է յուրայինների   կողմից:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.91 դրամով ու հասել 486.02 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.48 դրամով ու կազմել  526.21 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.39 դրամով ու հասել 601.02 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել  6.59 դրամ։

Մայիսի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի   ջերմաստիճանը կբարձրանա: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ