News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրեպական միությունը ուզում է «Արեւելյան գործընկերության» վեց անդամ-երկրների հետ համագործակցության ծրագրի համար երկարաժամկետ նպատակներ որոշել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում մկատարելով ԵՄ հայտարարությանը։

«Եվրախորհուրդը հետաքրքրությամբ սպասում է «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովին, որը պետք է քննարկի 2017թ․ նախորդ գագաթաժողովից հետո ձեռք բերված արդյունքները, հաստատի երկարաժամկետ քաղաքական նպատակներ, ուրվագծի համագործակցության հետագա ամրապնդման եւ ընդլայնման ուղին։ Մասնավորապես ԵՄ-ում ակնկալում են, որ գագաթաժողովի արդյունքներով կստանան մանդատ՝ 2020-ից հետո ընկած ժամանակահատվածի հաջորդ սերնդի առաջադրանքները որոշելու նախապատրաստական աշխատանքների համար:

ԵՄ-ն ակնկալում է, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կտա իր մասնակիցներին համատեղ լուծել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, միջազգային ասպարեզում առկա խնդիրները:

ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է ԵՄ-ի եւ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի կեսին: Բացառված չէ, որ այն տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ