News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ագիլ Գումբատովը, ով հարկադիր բուժման համար տեղափոխվել է Մաշտագա գյուղի Հանրապետական հոգեբուժարան, զանգահարել է տուն եւ հայտնել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

Ինչպես Turan-ին հայտնել է նրա կինը` Այգուն Գումբատովան, Ագիլը պատմել է, որ իրեն անհայտ դեղեր են ներարկում, որոնց անունները չեն հայտնում: «Ես նրան ասել եմ, որ հրաժարվի դեղերից եւ ներարկումներից: Սակայն բուժումը բռնի կերպով է իրականացվում: Ագիլն ասաց, որ շատ վատ է իրեն զգում»,- պատմել է նրա կինը:

«Մի՞թե ամուսինս հոգեկան հիվանդ է, ինչու՞ են նրա հետ այդպես վարվում: Ինչու՞ են նրանք սպանում երեք երեխայի հորը: Եթե նրան շարունակեն այդպես «բուժել», նա պարզապես կմեռնի»,- ասել է Գումբատովան:

Թիվ 1 հոգեբուժարանում մեկնաբանություն ստանալու փորձն արդյունքներ չտվեց:

Սոցիալական ցանցերում երկրի ղեկավարությանը քննադատելուց հետո մարտի 30-ին Գումբատովին  տեղափոխեցին հոգեբուժարան: Սակայն դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել: Դրանից հետո Գումբատովը սոցցանցերում պատմել էր իր կալանավորման հանգամանքների մասին եւ քննադատել էր հոգեբուժարանում տիրող իրավիճակը, հիվանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, սանիտարական սարսափելի պայմանները, վատ սնունդը: Հաջորդ օրը` ապրիլի 2-ին, նրան կրկին տեղափոխել էին հոգեբուժարան:

Իրավապաշտպանները Գումբատովի տեղափոխումը հոգեբուժարան որպես սովետական պրակտիկայի ռեցիդիվ են գնահատել, երբ նույն կերպ հետապնդում էին դիսիդենտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ