News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռնգեղջյուրը մեռած է հայտնաբերվել Հնդկաստանի Ասամ նահանգի Կազիրանգ ազգային այգում, որտեղ ապրում է աշխարհում հնդկական ռնգեղջյուրների (Rhinoceros unicornis) ամենամեծ համայնքը։ Այգու աշխատակիցները հայտարարել են, որ համավարակի հետ կապված կարանտինը կենդանիներին ավելի խոցելի է դարձրել որսագողերի համար։ Ճանապարհներին տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով կենդանիները այգու սահմաններին ավելի մոտ են տեղափոխվում եւ կարող են չարագործների հարձակման զոհ դառնալ, հայտնում է Nat-geo-ն։

«Կասկած կա, որ ռնգեղջյուրը սպանվել է 2-3 օր առաջ»,- ասել է Կազիրանգ այգու տնօրեն Պ․ Սիվակումարը։

Նրա խոսքերով՝ որսագողերի նպատակը եղել է կենդանու եղջյուրը, որի համար «սեւ շուկայում» մինչեւ 150 000 դոլար կարելի է ստանալ։ Ռնգեղջյուրի մարմինը հրազենային վնասվածքներով գտնվել է ջրամբարի մոտ, որտեղ հայտնաբերվել են նաեւ 8 դատարկ АК-47 պարկուճներ։ Այգու աշխատակիցները պատմել են, որ ապրիլին իրենց հաջողվել է կանխել որսագողության հինգ փորձ։

Հնդկական ռնգեղջյուրները լայնորեն տարածված են եղել տարածաշրջանում, սակայն որսը եւ բնակության վայրի նվազումը կրճատել է դրանց թիվը մինչեւ մի քանի հազարի։ 2018թ․ արված հաշվարկներով՝ Կազիրանգի ազգային այգում ապրել է 2413 ռնգեղջյուր։

850 ք/կմ տարածքով այգին ստեղծվել է 1908 թվականին՝ այն բանից հետո, երբ բրիտանական նահանգապետի կինը բողոքել է այդ տարածքում ռնգեղջյուրների բացակայությունից։ Այժմ Կազիրանգում, բացի հնդկական ռնգեղջյուրներից, ապրում են նաեւ վագրեր, փղեր, հովազներ եւ այլ կենդանիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ