Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերություն հուլիսին ցանկանում է վերականգնել իր թրաֆիկի 40 տոկոսը, փոխանցում է DW-ն:
Ընկերության առաջարկությունների համաձայն` օդանավակայանում կչափեն ուղեւորների ջերմաստիճանը: Բացի այդ, նրանց կպարտավորեցնեն դիմակներ կրել կամ այլ կերպ ծածկել իրենց բերանը եւ քիթը, ինչպես նաեւ տերմինալներում ձեռքերն ախտահանող միջոցներ օգտագործել:
Օդանավերում զուգարանի հերթերում կանգնելն արգելվում է, ընդ որում, առանձին ուղեւորներ կկարողանան օգտվել զուգարանից «հայտով»: