News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը կորոնավիրուսից տուժած երկրներին եւ հիմնադրամների ավելի քիչ վերահսկողությունը, ամենայն հավանականությամբ, խարդախության եւ կոռուպցիայի աճի կհանգեցնեն, հայտարարել է ԵՄ գլխավոր դատախազը:

Թեպետ ԵՄ-ի` կորոնավիրուսի դեմ միջոցառումների փաթեթի մանրամասները դեռ մշակվում են, ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում առաջնորդները կհամաձայնեն մինչեւ 2 տրիլիոն եվրոյի շուրջ, իսկ միջոցները կհատկացվեն ԵՄ բյուջեից: Եվրամիության նորաստեղծ դատախազության ղեկավար Լաուրա Կոդրութ Կովեսիի համար սա անկանխատեսելի հետեւանքների` խարդախության եւ կոռուպցիայի աճի բաղադրատոմս է:

«Շատ պատճառներ կան կարծելու, որ մեր իրավասությունը կավելանա,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում:- Եթե ավելի շատ գումար եւ ճկունություն լինի դրանց օգտագործման մեջ, ապա ես իսկապես ակնկալում եմ, որ մենք ավելի շատ աշխատանք կունենանք»:
Եվրոպական դատախազությունը չի նախատեսում մինչեւ այս տարվա վերջ սկսել լիարժեք աշխատանքը: Կովեսին դեռ դատախազների թիմ եւ գրասենյակներ է ստեղծում Լյուքսեմբուրգում: Բայց մարմինն արդեն իրավասություն ունի եւ կղեկավարի միջսահմանային խոշոր հանցագործությունների հետաքննությունը, այդ թվում` ԱԱՀ-ի խարդախության, որը, ըստ գնահատականների, անդամ պետություններին տարեկան 64 միլիարդ եվրո են արժենում:

Կովեսիի խոսքով` արդեն կան նշաններ, որ COVID-19-ի պատասխանը պակաս թափանցիկ պրակտիկա է ենթադրում, այդ թվում` առանց բաց մրցույթների գնումների պայմանագրերի կնքում կամ կեղծ փաստաթղթերի օգտագործում արհեստականորեն բարձր գներով բժշկական սարքավորումներ կամ դեղամիջոցներ գնելու համար:
Այժմ գրասենյակը բյուջե է ստացել, որը հաշվարկված է ավելի քան 32 դատախազի համար, ինչն աբսուրդորեն փոքր թիվ է` հաշվի առնելով նրանց պարտականությունները:
Կովեսին հայտնել է նաեւ, որ աշխատանքի առաջին օրը, որը ներկայումս նախատեսված է նոյեմբերին, նրա գրասենյակը ակնկալում է, որ անդամ պետությունները 3000 գործ կփոխանցեն հետաքննության համար: «Եվ դրանից հետո ամեն տարի` եւս 2000 գործ: Մեզ ավելի շատ գումար եւ ավելի շատ դատախազներ են պետք»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ