News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ Ավստրիայի իշխանությունները մտադիր են հունիսի 15-ից սահմանն ամբողջությամբ բացել, որը փակ է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պատճառով: Այս մասին հայտնել է Մամուլի ավստրիական գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի կանցլերի գերատեսչությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավստրիական մամուլի տեղեկություններով՝ սահմանները բացելու ծրագիրը երեքշաբթի ներկայացրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Չորեքշաբթի Գերմանիայի եւ Ավստրիայի միջեւ գերմանական Բավարիա դաշնային հողերի եւ ավստրիական Վերին Ավստրիա դաշնային հողերի շրջանում սահմանամերձ տարածաշրջանների բնակիչների օգտագործման համար բացվել են մանր սահմանային անցուղիները: Հետագայում սահմանային անցուղիներ պետք է բացվեն նաեւ ավստրիական Տիրոլում եւ Զալցբուրգում:

Ավստրիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար մարտին սահմաններին հաստատել էր սանիտարական եւ սահմանապահ հսկողություն: Ավստրիա ժամանող անձանց կարգադրված էր 14 օր ինքնամեկուսանալ (այս երկրում բնակության վայր ունեցող անձանց) կամ ներկայացնել բժշկական տեղեկանք կորոնավիրուսի ախտորոշման անալիզի բացասական արդյունքի մասին, որը տրվել է 4 օրից ոչ ավելի վաղ ժամկետում: Տեղեկանքի բացակայությունը նշանակում էր մուտքի մերժում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ