News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Մեզ միշտ փորձել են տեղափոխել այն դաշտ, որը մերը չի. այսինքն սպառնալիքներ, իրավիճակներ, որոնք փորձ կանեն մեզ դուրս դնել օրենքից, մենք չենք մտնելու այդ դաշտ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բնականաբար, մենք միս ու արյունից մարդիկ ենք, և տարբեր իրավիճակներում մի տեղ նյարդերդ են տեղի տալիս, մյուս տեղում համբերության բաժակ է լսվում: Տարբեր տեղեր մենք թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում, բայց հարցը քաղաքական է և մնացած շահարկումները պետք է հանվի և քննարկվի քաղաքական հարցը՝ իր քաղաքական ու իրավական հետևանքներով: Նաև երաշխիքներով, որ այլևս երբևէ սուր խոսքի նկատմամբ բռնություն չի գործադրվելու:

Քաղաքական հարցի տիրույթ է ներմուծվել նաև անձնական բնույթի հարցեր, Ա ամբիոնը օգտագործվել է շահարկելու սրբություններ, որով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել և արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել:

Որևէ մեկի սրբության ուղղված որևէ ոտնձգություն մեր կողմից չկա: Եթե որևէ հայտարարություն մեր կողմից կամ մեր հետևորդների հայտարարություններից նման կերպէ  դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում: Կապ չունի դա մոր հետ է կապված, կապ չունի՝ դա այլ սրբությունների հետ է կապված: Այս հարցը, որը իշխանությունը փորձում է միախառնել քաղաքական պրոցեսներին, մենք թույլ չենք տալու, տարանջատելու ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ