News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ԱԺ միջանցքում այսօր՝ մայիսի 13-ին, բանավեճ սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ։

Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին ասաց, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ տեղի է ունեցել քաղաքացիների նկատմամբ բռնություն, որի ժամանակ ինքը «Ելք» դաշինքի խմբում գրել եւ կոչ է արել՝ դուրս գալ փողոց որպես ավագանի, որպես երեւանցի, սակայն Մարուքյանը դուրս չի եկել։

Մարուքյանն էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը սուտ է. «Տեսանյութը կա, որ բռնություն է եղել մենք եկել ենք։ Եկել եմ Արամ Սարգսյանի հետ։ Հիմա ես դնելու եմ ֆեյսբուքյան իմ պատին այն կադրերը, որ բռնությունից հետո մենք գնում ենք դեպի հիվանդանոց եւ Փաշինյանի հետ գալիս ենք Հրապարակ»։

Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին եւ վերջին շրջանում ստեղված լարված մթնոլորտին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ընդունում է այն ներողությունները, որոնք հայտնեց Էդմոն Մարուքյանը. «Գնահատում եմ դա եւ կոչ եմ անում ձեզ՝ վերադառնալ աշխատել, որովհետեւ այն ինչն այստեղ ասում եք՝ առ այն, որ այլ կարծիք չկա՝ վիրավորանք է։ Ձեզ ոչ մեկ հետեւից չի խփել՝ տեսանյությում էլ կա»։

Մարուքյանն արձագանքեց. «Նայեք՝ ում հետ գործ ունեք։ Սաղ երկրագունդը նայել է, Ալեն Սիմոնյանն ասում է՝ քեզ հետեւից չեն խփել։ Ես ձեզ հետ բանավեճ չունեմ, հետո էլ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ դու տենց խոսում ես, ինք չի դատապարտում ձեր վարքը»:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ Էդմոն Մարուքյանն էր ուզում՝ իրեն խփեին. «Դուք մեկ տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեմ։ Դուք անում եք ամեն ինչ, որ ձեզ խփեմ։ Պարոն Մարուքյան դուք ամեն ինչ արել եք որ ձեզ հարվածեն, որ դուք հարցազրույց տաք, ելույթ ունենաք։ Ցավդ տանեմ, վիրավորանքը կարծիք չի»։

Մարուքյանն ասաց, որ նրանց պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. «Ես կոչ եմ անում, որ Ալեն Սիմոնյանը դատապարտի ինձ թիկունքից խփող ընկերներին»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանությունն էլ չպետք է տրվեր սադրանքի. «Մենք ձեզ բազմիցս շանս ենք տվել։ Ցավոք, դուք այդ շանսից չօգտվեցիք»։

ԼՀԿ ղեկավարն էլ ասաց, որ այն ժամանակ որ իշխանությունը խնդրում էր, որ իրենք մասնակցեին ընտրություններին։

«Այո, խնդրում էինք, որ Սերժ Սարգսյանը մեր նկատմամբ այդքան ուշադրություն չդարձնի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

«Սերժ Սարգսյանը ձեր Սերժ Սարգսյանն է, ինչի՞ նստած չի բա։ Ասում էիք՝ կնստացնենք»,- հարցրեց Մարուքյանը։

Սիմոնյանն էլ պատասխանեց, որ չշտապի՝ դեռ այնքան մարդիկ են «նստելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ