News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Այսուհետ «Լուսավոր Հայաստանի» որեւէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի մասին որեւէ հարցի, որովհետեւ այս օրերի ընթացքում մենք սպասում էինք այդպիսի հայտարարություններն հիմնավորող ապացույցների, որը չեղավ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ սրանից հետո ով նման բան կասի, նրանից էլ ապացույց ուզեք, ոչ թե եկեք մեզ ասեք՝ հերքի:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդմանը, թե «Լուսավոր Հայաստանը» դեմ է եղել եւ կողմ չի քվեարկել ապօրինի գույքի բռնագանձման օրենքին, Մարուքյանը հայտարարեց, որ նրանք ստում են եւ մոլորեցնում հանրությանը. «Մոլորեցնում են, իբր թե թե «Լուսավոր Հայաստանը» պայքարում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի պատճառով: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը բերվել է խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել եւ կողմ է քվեարկել: Մենք աել ենք, որ ունենք առաջարկներ, որ օրենքը լավը դառնա, չվնասի Հայաստանի ներդրումային միջավայրին, խնդիր չառաջացնի երկրի համար: Տվել ենք 27 առաջարկ, որից ընդունվել է մի քանիսը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ մեր տեսլականից դուրս եկաք, կողմ չենք կարող քվեարկել, քվեարկել ենք ձեռնպահ: հետեւաբար այդ հայտարարությունները շահարկում են»:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե «Լուսավոր Հայաստանն» իր քայլերում գործում է նախկին իշխանությունների քայլերի համատեքստում, Մարուքյանն արձագանքեց. «Ինչ է նշանակում՝ նախկինների համատեքստում ենք գործել: Նախկինների համատեքստում իրենք են՝ ուղնուծուծով, իրենց ամբողջ գործունեությամբ: «Լուսավոր Հայաստանում» ավելի շատ մարդկ կա նախկին իշխանությունների՞ց, թե՞ «Իմ քայլը» դաշինքում: «Իմ քայլի» ձեւավորված կառավարությունում կա շատ մարդ նախկիններից, թե՞ մեզ մոտ: Մեզ մոտ ոչ մի հոգի չկա:

Նախկիններին մարդիկ հեռացրել են, որովհետեւ նախկինները վատ բաներ են արել: Հիմա եթե այսօրվա իշխանության որեւէ մարդ իրեն պահի ավելի վատ, քան նախկինները, նախկի՞նն է մեղավոր դրանում, թե՞ այդ մարդը: Նախկիններից ո՞վ է դահլիճում բռունցքներով հարձակվել մեզ վրա:  Մի դեպք է եղել, որ Գեղամյանը հարվածել է Փաշինյանին միջանցքում: Էդ ո՞ւմ են ելույթ ունենալիս խփել, հետեւից խփել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ