News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների բարեկեցության վրա։

Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը, որպես հետեւանք, բացասական ազդեցություն է ունենում մարդկանց պարենային, կյանքի եւ նյութական անվտանգության, բնական պաշարների վիճակի եւ պետությունների հավասարակշռված զարգացման վրա։

Ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որքան արագ կլինի կլիմայի աղետալի փոփոխությունը՝ Երկրի ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում։ Սակայն, ըստ բնապահպանների եւ օդերեւութաբանների, մարդկությունը միանգամայն ի զորու է հետաձգել այդ փոփոխությունները: Մոլորակի վրա անշրջելի կլիմայական փոփոխությունների հանգեցնող հիմնական խնդիրների թվին են դասվում մթնոլորտում ջերմոցային գազերի մեծ պարունակությունը: Այս երեւույթն առաջին անգամ միջազգային մակարդակով քննարկվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած, այսպես կոչված, Երկիր մոլորակի գագաթնաժողովում: Աշխարհի ավելի քան 180 երկրների (ներառյալ Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների) ներկայացուցիչները ստորագրել են ՄԱԿ կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային կոնվենցիան: Այս համաձայնագիրը սահմանել է պետությունների գործողությունների ընդհանուր սկզբունքները՝ ուղղված մթնորոլտում ջերմոցային գազերի կայունացմանը այն մակարդակում, որը Երկրի կլիմայական համակարգին չի սպառնում գլոբալ մարդածին ազդեցությամբ: 1997 թվականի վերջին Կոնվենցիայի կողմերի երրորդ համաժողովում, որն անցկացվել է Կիոտոյում (Ճապոնիա), ի հավելում Կոնվենցիայի ընդունվել է հայտնի Կիոտոյի արձանագրությունը՝ միջազգային փաստաթուղթ, որը զարգացած երկրներին եւ անցումային տնտեսությամբ երկրներին պարտավորեցնում է 2008-2012 թվականներին, 1990 թվականի համեմատությամբ, կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները, փոխանցում է Calend-ը: 

10 տարի հետո՝ 2007 թվականի դեկտեմբերին Բալիում (Ինդոնեզիա) տեղի է ունեցել ՄԱԿ եւս մեկ համաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխության հարցերին: Դրան մասնակցող ավելի քան 190 պետությունների ներկայացուցիչները ստորագրել են միջազգային համաձայնագիր, որը համաշխարհային առաջնորդներին կոչ էր անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առեւտրա-արդյունաբերական հատվածը նվազեցնի ածխաթթու գազի էմիսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ