Այսօր առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել, թե ինչ պետք է անենք. Պետք է այո, խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պարզվի, որ պետք է դիմակ կրելը փակ տարածքներում պարտադիր լինի, նաեւ պետք է պարտադիր լինի: Բայց չենք կարող կիսակյանքով ապրենք, պետք է լիարժեք կյանքով ապրենք, ինչը չի նշանակում, որ անկաշկանդ բոլորս վարակվենք ու վարակենք ուրիշներին»,-ասաց վարչապետը:
Նա կրկին նկատեց, որ փողոցում մարդիկ ժպտում էին, ինչը լավ է, բայց ժպտալով կորոնավիրուսով վարակվելու եւ ժպտալով ուրիշներին վարակելու մեջ ոչ մի լավ բան չկա:











