News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՌԴ Քննչական կոմիտեն ավարտին է հասցրել Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

«Մեր նկատմամբ մեղադրանք կրկին չեն առաջադրել, ինչպես մեկ տարի առաջ կար, այնպես էլ մնացել է: Այդպիսով, ՔԿ-ն անտեսել է Գլխավոր դատախազության ցուցումները՝ կապված քույրերի գործողությունների որակավորման փոփոխությունների հետ»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ քննությունը  2 ամիս առաջ գործով եւս մեկ փորձաքննություն է անցկացրել, որը հաստատել է եզրակացությունը՝ հօգուտ աղջիկների:

«Դրանից հետո քննությունը չի վերաորակավորել մեղադրանքը, կրկին հայտարարել է քննության ավարտի մասին՝ չընդունելով որոշումներ վերաորակավորման, քույրերին լրացուցիչ հարցաքննելու մասին»,-նշել է Պարշինը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը չի կարող սկսել ծանոթանալ գործին կորոնավիրուսի պատճառով:

«Եթե գործը մեղադրական եզրակացության հաստատումից հետո Գլխավոր դատախազությունից փոխանցվի դատարան, ապա մենք ատենակալների կոլեգիա կհավաքենք»,-նշել է փաստաբանը:   

Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետեւել է գլխավոր դատախազության ցուցումներին եւ նոր փորձաքննություններ է նշանակել քույրերի նկատմամբ: Ըստ նրա, քրեական գործը վերադարձնելով ՔԿ, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը դատավճռի մեջ նշել է,ր որ աղջիկների որակավորումը քննության կողմից սխալ է սահմանվել, իսկ ճիշտ որակավորումն անհրաժեշտ պաշտպանությունն է:

Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկել էր քույրերի գործի վերադարձն իրենց մոտ, այդ ժամանակ Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան հրաժարվել էր բավարարել գործը հետ ՔԿ ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը` համաձայնելով Գրինի նախկին որոշման հետ, եւ օբյեկտիվության համար կարգադրել էր լրացուցիչ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն անցկացնել մեղադրյալների նկատմամբ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում` նրանց, որոնք ձեռք են բերվել նախնական փորձաքննություններից հետո: Քննիչները փորձաքննիչների առջեւ նաեւ հարց էին դրել` արդյոք քույրերի միջեւ նամակագրությունը  սոցիալական ցանցերում կարող է հերքել նախորդ նմանատիպ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների օբյեկտիվությունը:     

ՔԿ-ն հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից հանցագործությունների կատարումը՝ նախատեսված ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դալար գյուղում BMW մակնիշի մեքենան այրվել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել
Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ, 39-ամյա Վարդգես Քամալյանը եւ հայտնել, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ իր վարած…
Եգիպտոսը բժիշկների է ձերբակալել՝ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ տարածելու համար
Նրանք բոլորը դժգոհություն են հայտնել COVID-19-ի դեմ պայքարում պետական ​​քաղաքականության կապակցությամբ․․․
Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի...
37-ամյա կինը տնտեսական խանութում հեռախոս էր գողացել. քրեական հետախույզների բացահայտումը
Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ հունիսի 30-ին անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, տնտեսական...
«Ջրահարսի» արձանը Կոպենհագենում կրկին վանդալների զոհ է դարձել
«Ջրահարսը» հաճախ է վանդալների թիրախ դառնում, ովքեր ավելի վաղ գլխատել եւ ներկել էին արձանը․․․