News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության՝ «Էրեբունի-Նուբարաշենի» նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Գայանե Խաչատրյանի, այսօր՝ մայիսի 13-ին, «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստն հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին։

Հայցվոր կողմը չէր ներկայացել երկրում ստեղծված համավարակով պայմանավորված։

Դատարանը նշեց, որ հայցվորի ներկայությունը կարեւոր է նաեւ այնքանով, որ այսօր նախնական դատական նիստն է, եւ ներկայացուցիչը պետք է ներկայացներ իրավական եւ փաստական հանգամանքները. «Արդյունավետ է, որ 2 կողմերը ներկա լինեն դատական նիստին»։

Պատասխանող կողմն ասաց, որ նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանն ինքը ծանոթ չի։ Նա նշեց, որ միջնորդությունը պետք է ուղարկվեր նաեւ իրեն։

Պատասխանողի ներկայացուցիչն առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատական նիստն անիմաստ է հետաձգվում։

Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց, եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իրեն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր՝ եթե վարչապետն փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Այնուհետեւ վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ