News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է 4G+ բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցն արդեն հասանելի է Երեւանում, Հայաստանի 17 քաղաքում եւ տասնյակ խոշոր բնակավայրերում՝ ապահովելով բաժանորդների ինտերնետի արագության էական աճ:

4G+ կամ LTE-Advanced ցանցը՝ չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է:

Իրեն նախորդող ստանդարտներից 4G+ ցանցը տարբերվում է կապի արագության բարձրացմամբ, տվյալների փոխանցման ալգորիթմներով եւ այլ նորամուծություններով: 4G+ ցանցը մշակվել է բացառապես բարձր արագությամբ տվյալների փոխանցման համար եւ ապահովում է միչեւ 170 Մբիթ/վրկ առավելագույն արագություն: 

4G+ ցանցը հասանելի է CAT 6 եւ ավելի բարձր կատեգորիաների հեռախոսների կամ սարքերի համար։ Եթե հեռախոսը եւ SIM  քարտը ապահովում են 4G+ ցանցի համատեղելիությունը եւ հեռախոսի կարգավորումների մեջ նախընտրելի ցանցը ընտրած է 4G, ապա հեռախոսը ավտոմատ կերպով կմիանա 4G+ ցանցին եւ հնարավորություն կտա օգտվել գերարագ կապից:

«Համաշխարհային համաճարակը ցույց տվեց, որ ինտերնետի պահանջարկը եւ  դրա օգտագործումը մշտապես աճելու են, բայց դրա համար օպերատորները պետք է անընդհատ կատարելագործեն իրենց ցանցերը: Մեր ցանցի կառուցումը երբեք չի դադարում, եւ ես ուրախ եմ տեղեկացնել նոր ժամանակակից ցանցի գործարկման մասին: Նոր ցանցի շնորհիվ  մեր հաճախորդները կզգան արագության բարձրացումը եւ առցանց աշխատելու հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ