News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու տրամաբանական պատճառ ասել հնարավոր չի։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

«Ես իսկապես ցավում եմ, որ մենք նման երեւույթի ականատեսն ենք լինում։ Լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, լինելով իրավունքի գերակայությունը որպես սահմանադրական սկզբունք հռչակած երկիր։ Երբ տարբեր միջնորդություններ մերժվում էին, կարելի էր ասել, որ իրավունքի փշուրներ էին թողնվում, այժմ այդ փշուրներն էլ չկան եւ դա շատ ցավալի է»,- ասաց նա։

Նշենք, որ փաստաբանական թիմը ներկայացրել էր 3 միջնորդություն։ Վարդեւանյանն ասաց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը չընթերցեց Հովհաննես Խուդոյանի միջնորդության վերաբերյալ հատվածը։

«Ես իրավական որեւէ պատասխան չեմ կարող տալ, որովհետեւ դուք պատկերացրեք մի երկիր, որտեղ գործը տեւական ժամանակ գտնվում է դատաքննության փուլում  եւ այդ պարագայում հեղինակավոր մարդկանց անձնական երաշխավորությունը մերժում է, այդ թվում Կարեն Կարապետյանի հեղինակությունը Դատախազությունն ընդունել էր»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէր։ Նա վիրահատվել է եւ գտնվում է «Իզմիրյան» բկ-ում։

Հիշեցնենք, որ փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ