News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահ  Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից:

Ի պատասխան՝ Ջիանի Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ