News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում սաստկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ճնշումը Իրանի վրա եւ կփորձի հասնել զենքի էմբարգոյի երկարացմանը, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին: Այս մասին նշված է չորեքշաբթի հրապարակաված ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդի սահմանած զենքի էմբարգոյի խախտումները պահանջում են խորհրդի կողմից ավելի մեծ ճնշում: ԱՄՆ-ն կոալիցիայի հետ միասին անդադար կաշխատի երկրների հետ, որոնք մտահոգված են այս իրավիճակով, որպեսզի զենք գնելու արգելքը երկարացվի»,- շեշտել են մշտական ներկայացուցչությունից:

Այնտեղ նաեւ տեղեկացրել են, որ ԱՄՆ նախաձեռնությամբ չորեքշաբթի ԱԽ անդամները քննարկում են անցկացրել ապրիլի 22-ին Իրանի կողմից Noor ռազմական արբանյակի արձակման հարցով: ԱՄՆ-ում այս արձակումն անվանել են «Իրանի կողմից ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի կոպիտ խախտման եւս մեկ օրինակ»:

ԱՄՆ իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն ավելի ուշ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում նշել է, թե ԱՄՆ-ն կարծում է, որ իրավունք ունի միակողմանի կարգով հասնելու այդ երկրի դեմ զենքի էմբարգոյի գործողության ժամկետի երկարացմանը, եթե ձախողվի ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւի ընդունման փորձը:

«Մենք բանաձեւի նախագիծ ենք պատրաստել եւ հույս ունենք, որ այն կընդունվի»,- նշել է հատուկ ներկայացուցիչը: «Կողմ քվեարկությունը կծառայեր Ռուսաստանի եւ Չինաստանի շահերին, որոնք ավելի շատ են շահում Մերձավոր Արեւելքում կայունությունից, քան Իրանին սպառազինություն վաճառելուց՝ երկպառակչական պատերազմների համար»,- պնդել է նա:

«Եթե վետոն հիասթափեցնի ամերիկյան դիվանագիտությանը, ապա ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում զենքի էմբարգոն վերականգնել այլ եղանակներով: ՄԱԿ ԱԽ 2015 թվականի 2231 բանաձեւը չեղարկել է ՄԱԿ մեծ թվով պատժամիջոցներ, բայց նաեւ իրավական մեխանիզմ է ստեղծել, որը նախատեսված է պատժամիջոցների գործողության վերականգնման նպատակով որոշակի երկրների կողմից էքսկլյուզիվ կիրառման համար: Զենքի էմբարգոն այդպիսի պատժամիջոցներից մեկն է»,- պարզաբանել է Հուկը:

Երեքշաբթի ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող պահանջել Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարացում, քանի որ այլեւս իրանական միջուկային գործարքի անդամ չէ: Նա նաեւ ընդգծել էր, որ էմբարգոյի երկարացման համար ոչ մի պատճառ չկա, եւ դրա ժամկետը պետք է լրանա հոկտեմբերի 18-ին, ինչպես եւ նախատեսված է ԱԽ բանաձեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը
«Ահաբեկչության դեմ պայքարի մեր տարածաշրջանի հերոս, գեներալ Սոլեյմանիի ստոր սպանությունը կամայական սպանություն էր եւ ՄԱԿ-ի Կանոնադրության հստակ խախտում․․․
Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը․ ՄԱԿ փորձագետ
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը որեւէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ նախատեսվել է մոտալուտ հարձակում ԱՄՆ-ի շահերի դեմ․․․
Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձերը ձախողվելու են․ Իրանի ԱԳՆ
«Թեհրանի խորհրդակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ ցույց են տալիս, որ նրանք բոլորը դեմ են այդ քայլին․․․
Իրանը Դոնալդ Թրամփին կալանավորելու օրդեր է տվել
Իրանը ԱՄՆ եւ այլ երկրների 36 պաշտոնատար անձանց կալանավորելու օրդեր է տվել՝ կապված գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ…
ԱՄՆ նոր պատժամիջոցներն ընդգրկել են իրանական ընկերության հարյուրավոր նավեր
Ըստ Վաշինգտոնի՝ այս ընկերությունը մասեր է տեղափոխում, որոնք Իրանին օգնում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծել...
WSJ. Թրամփն Իրանի պատճառով Էր Ռիադին համոզում է Կատարի համար օդային տարածքը բացել
Հարեւան արաբական երկրների օդային տարածք Կատարի ավիացիայի մուտքի արգելքը այս պետությանը ստիպում է օգտվել Իրանի օդային տարածքից…