News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին:

Հաղթանակի տոնն առավել քան պատեհ առիթ է՝ բարձրաձայնելու այն մարդկանց մասին, որոնք գործում են լուռ՝ չհանրայնացնելով այն ահռելի աշխատանքը, որը րոպե անգամ չի դադարում: Սակայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի գործերն իրենք են խոսում իրենց մասին՝ լրջագույն ներդրում Արցախի սահմանների տեխնիկական վերազինման և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացներում, այնքան սպասված տանիք՝ հայրենիքի նվիրյալ զավակներին, աջակցություն անապահով ընտանիքներին:

Օրերս Արսեն Միքայելյանը ևս մեկ անգամ փաստեց, որ միշտ կանգնած է Հայոց բանակի և Հայ զորականի կողքին: Մայիսյան հաղթական տոներին ընդառաջ, նրա շնորհիվ այնքան սպասված նոր բնակարանն ունեցավ Ապրիլյան պատերազմում թշնամուն առաջիններից մեկը խոցած մարտիկի ընտանիքը: Այս ընտանիքի համար Եռատոնը հիրավի քառատոն դարձավ, նվիրատուների համար ևս: Ասել, թե նվերը պահանջված էր, նշանակում է գրեթե ոչինչ չասել մինչ այդ պահը մեկ սենյականոց բնակարանում ծվարած ընտանիքի  ուրախության մասին: 

Եվ ահա չի ուշացել իր ժողովրդի արժանի զավակի ազգանպաստ ու պետականամետ գործունեության գնահատանքը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է պետական պարգևով՝ «Վաչագան Բարեպաշտ»  մեդալով:

Իր շնորհակալական խոսքում Արսեն Միքայելյանը նշել է, որ առավել քան պարտավորեցնող է պարգևատրվել երկիրը շենացնելուն ուղղված իր գործունեությամբ հայտնի հայոց արքայի անվան մեդալով: Մեր հայրենիքի բարօրությանն ուղղված նպատակները շատ են և այսուհետ ևս խարսխված են լինելու թիմային աշխատանքի շնորհիվ դրանք իրականացնելու կամքի վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ