News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեր հանրության մի ստվար հատված իր օրն անցկացնում է համացանցին հետեւելով, որտեղ նրան հրամցվում է սուտ ու կեղծիք, մեդիաաղբ․ մեծ ծավալի կեղծիքներ մեր մասին։ Այս մասին երեկոյան Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

«Նպատակը մարդկանց իրենց հոգսերից շեղելն է եւ մեր մասին սուտ, կեղծիք, զրպարտություն տարածելը։ Ես իմ ֆեյսբուքյան էջին տեղադրել եմ այդպիսի մի քանի հատված միայն այս վերջին օրերին տարածված։ Մենք անընդհատ նամակներ ենք ստանում ընտրողներից՝ ճիշտ է՞, որ դուք այս բանն արել եք, ձեր մասին այս բանն են ասում։ Որքան էլ մենք անընդհատ հերքում ենք, քիչ է, եւ հիմա ես ուզում եմ ընդհանրապես հերքել։ Ասել, թե պայքարի ինչ անարդար մեթոդներ է կիրառում իշխանությունը, բռնություն է կիրառում, որ մարդը չխոսի, լեգիտիմացնել այդ բռնությունը, հետեւից խփել», ասել է Էդմոն Մարուքյանը։ 

ԼՀԿ նախագահն այդպիսի մի քանի օրինակներ է բերել, որոնք տարածվել են համացանցում․ 

«Հենց նոր վարչապետի ապտակը Էդմոն Մարուքյանին․ դու կեղծիք ես, Սերժի պլանի մասը», մեկ այլ օրինակ․ «Թող ինձ ներեն, եթե կոշտ արտահայտվեմ», բայց մեջը հայհոյանքներ, ու «ցնցող» վերնագրով հավելում, հազարավոր լայքեր․․․ Կամ «Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում, եթե համաձայն ես նրա հետ, ապա լայքիր՝ «Ես համաձայն եմ», կամ «Կլասիկ հարված լուսավոր սադրիչին», դագաղ են դրել, նման բաներ, ինչո՞ւ սադրիչ, որովհետեւ վարչապետն է այդպես ասել։ «Սադրիչները Ազգային ժողովում», հազարավոր լայք ու կիսում, անգրագետ ձեւով գրել են «Եղբորդ վիզն էլ, քոնն էլ․․․» ու երեք տարբեր օգտատերեր են երեւում, բայց տեքստերը նույնն են, այսինքն ֆեյք են։ Սա հենց Ֆեյքերի ֆաբրիկան է, որը սահմռկեցուցիչ զենք է իշխանությունների ձեռքին, կամ այս մեկը՝ «Լուսավոր կլասիկ լրբերի մասին», վերջին երկու օրերին տարածվում է, որ Միքայել Մինասյանը 1 միլիոն դոլար է տվել մեզ։ Հերքում ենք, մարդիկ էլի հարցնում են՝ ճիշտ է՞ որ․․․ կամ «Մարուքյանը մի թաթալոշով չի պրծնի»։ Բայց ամենաշատը նեղվել եմ այս մեկից․ «Ո՞վ է գլխավոր սադրիչը» ու իմ նկարով, Ադրբեջանի դրոշով, ու ներքեւը ինչ-որ մարդիկ, որ այդ ֆեյքերից են, գրում են՝ Լավ, ինչքան կարելի է ծախվել։ Դու համաձայն չե՞ս մեզ հետ, ուրեմն ռոբասերժական ես, Ադրբեջանին ես ծառայում։ Այս մեկում իմ ու Անի Սամսոնյանի նկարներն են կողք-կողքի՝ «Տրյապկեքը» վերնագրի տակ, այստեղ Միքայել Մինասյանի ու մեր նկարներն են կոլաժ արած, մենք ու COVID-19-ը, այսինքն մենք հիվանդություն ենք, էլի։ Անի Սամսոնյանի նկարի տակ գրել են լուսատտիկը։ Երեւի թե Անի Սամսոնյանը մեր կուսակցությունից առաջին կին գործիչն է, որի նկատմամբ այսքան ատելություն է գեներացվում», թվարկել է Էդմոն Մարուքյանը, հավելել, թե հաճախ իրենց հետեւորդները վիճաբանության  մեջ են մտնում դրանք տարածողների հետ, եւ հորդոր հղել․ 

«Սիրելի հայրենակիցներ, մենք 2 տարի է, սպասում ենք, որ Նիկլ Փաշինյանը կդատապարտի այն ատելության մթնոլորտը, որ կա երկրում, եւ կասի՝ մի՛ արեք, մի՛ գրեք թուրք, եսիմինչ, բայց նա դա չի անում, որովհետեւ դա նրա ձեռքում հզոր զենք է։ Նա դա չի անում, իսկ ինչ պետք է անենք մենք։ Սիրելի հետեւորդներ, մի՛ մտեք տարաբնույթ վիճաբանությունների մեջ, մի՛ արձագանքեք, որովհետեւ նրանք կեղծ քանակներ ապահովելով, տպավորություն են ուզում ստեղծլ,թե բոլորը մեր դեմ են, ասենք գրում են՝ «պարոն Մարուքյան, չեք տեսնո՞ւմ, որ ազգը ձեզ ատում է» կամ ինձ են գրում, «Այ Էդմոն, չես տեսնո՞ւմ, ազգը քեզ ատում է, ինչի՞ ես շարունակում գործել, մանդատը վայր դիր»», ասել է Է․Մարուքյանը եւ հանգել եզրակացության, որ իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, թե իրենց ընդդիմախոսներին բոլորը դեմ են։ 

Ուղիղ եթերի ավարտին ԼՀԿ առաջնորդը 3 կետով ամփոփել է ասելիքը․ 
«Սա ստոր, լկտի հակաքարոզչություն է, որ այս պահին ուղղվում է մեր դեմ, սա միանշանակ իշխանությունների ձեռքի գործն է, եւ մենք ուրիշ ելք չունենք, քան այս մասին իրազեկելը մարդկանց, որ տուրք մի տվեք մեդիաաղբին, որ հայ մարդուն թուրք ներկայացնելը, ադրբեջանցի ներկայացնելը մերը չէ։ Ամեն ազգ թող իր տեղում մնա, ամեն գործիչ թող իր առաքելությունը կատարի եւ պատասխան տա իր արածների համար։ Մենք կոչ ենք անում չմտնել այդ սարսափելի բանավեճերի մեջ, չվտանգել ձեր առողջությունը, խնայել նյարդերը։ Սա արվում է, որ ձեզ շեղեն երկրի հիմնական մարտահրավերներից, շեղեն կոմունալ վարձերից, մարդկանց տներից են հանում տան վարձերը մուծել չկարողանալու համար, ահռելի չափերի է հասնում գործազրկությունը։ Այս բոլոր հոգսերը թողած իմ նկարով ու Ադրբեջանի դրոշով կոլաժներ է սարքում։ Ամեն մարդ իր գործունեությամբ ցույց է տալիս իր դեմքը։  Առողջ եղեք, հետեւեք վարակից զերծ մնալու կանոններին եւ խնդրում եմ տարածեք։ 

Մեր դեմ ուղղված ստոր, լկտի հակաքարոզչությունն իշխանությունների ձեռքի գործն է․ Էդմոն Մարուքյան

Բոլոր հոգսերը թողած իմ նկարով ու Ադրբեջանի դրոշով կոլաժներ են սարքում․․․ 

Տպել
Ամենաշատ