News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի եւ դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու եւ այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:

Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի եւ դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, եւ նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր եւ առանց ելքագրման ձեւական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց եւ իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը եւ Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է  ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երեւանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին: Վերջինս որպես իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է` ողջամիտ ժամկետում դատական գործի քննություն ցույց տալու, ինչպես նաեւ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:

Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, եւ նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել եւ նշանակվել է մեկ այլ օր:

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր եւ առանց ելքագրման ձեւական ծանուցագրեր: Այս դեպքում եւս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց եւ իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը եւ Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

Ընդ որում, հատկանշական է, որ վերոհիշյալ երկու դատական գործերով էլ 2018թ. սեպտեմբերի 14-ով թվագրված դատական նիստերի արձանագրություններում նշվել է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դ. Գրիգորյանը եւ Գ. Վարդանյանը նշված օրը եւ ժամին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել:  

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ :

Դավիթ Գրիգորյանի եւ Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոտսվանայում խորհրդավոր կերպով ավելի քան հարյուր փիղ է մահացել
Ըստ իշխանությունների՝ կենդանիների դիակների վրա բռնության նշաններ չկան...
Ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մահճակալին, վեճն ավարտվել է ինքնասպանությամբ. գործը դատարանում է
Մարգարյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N պարտադիր ժամկետային զինծառայող կոչումով շարքային զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված…
Ջոնսոնը Ֆլոյդի մահը «սարսափելի եւ աններելի» է անվանել
Այն ինչ տեղի է ունեցել ԱՄՆ-ում, սարսափելի եւ աններելի է․․․
Հեռուստահաղորդավարուհին ինքնասպան է եղել, երբ սիրեցյալը հրաժարվել է նրա հետ ամուսնանալ
Մահվանից առաջ աղջիկը տեսանյութ է նկարահանել, որը մայիսի 28-ին ուղարկել է ընկերոջը, նրա եւ իր ծնողներին, ինչպես նաեւ մի քանի ընկերների…
Արցախում մահացած զինծառայողը Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից էր
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել․․․
Արցախում զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով զինծառայող է մահացել․ ՊԲ
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն․․․
Ամենաշատ