News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Գասպարյանի ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև՝ արտակարգ դրության պայմաններում առավել խոցելի սոցիալական աջակցության համակարգման հարցում։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գասպարյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում հաջողություններ նոր ոլորտներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ