News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրոպական Խորհրդին կոչ անելով համավարակի հետո վերականգնումը 2021-2027 թվականների ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեի հիմք դարձնել: Այս մասին Եվրախորհրդարանի վիդեոնստաշրջանից հետո Բրյուսելում կայացած առցանց մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրախորհրդարանը բանաձեւ է հաստատել, որը կոչ է անում վերականգնումը համավարակից հետո հիմք դարձնել ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեի համար: Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին եւ նրանց աշխատատեղերը: Մենք նաեւ պետք է երաշխավորենք ԵՄ անդամ պետությունների կարողությունը վերագործարկել իրենց տնտեսությունները համավարակի ավարտից հետո»,- հայտարարել է նա:

Սասոլին շեշտել է, որ Եվրախորհրդարանը մտադիր է զբաղվել ոչ միայն ԵՄ հաջորդ խոստումնալից բյուջեի հաստատմամբ, երբ Եվրահանձնաժողովը կավարտի դրա մշակումը, այլեւ կմասնակցի դրա մշակմանը: «Եվրախորհրդարանը մտադիր է առաջնային դեր խաղալ բյուջեի քննարկման գործընթացում: Ուստի մենք պնդում ենք, որ Եվրահանձնաժողովը ԵՄ ապագա յոթամյա բյուջեն համաձայնեցրել է ոչ միայն ԵՄ Խորհրդի, այլեւ Եվրախորհրդարանի հետ»,- հայտարարել է նա:Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել էր մինչեւ մայիսի 27-ը ներկայացնել Եվրամիության համար յոթամյա բյուջեի նոր ծրագրի նախագիծը: Այս կապակցությամբ Սասոլին ենթադրել է, որ մայիսի 27-ին կարող է Եվրախորհրդարանի մինի-նստաշրջան կազմակերպվել, որին պատգամավորները կհրավիրեն Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, բյուջեի հետ կապված նրա առաջարկությունները լսելու համար:

ԵՄ-ում բյուջեի պլանավորումն իրականացվում է յոթամյա ցիկլերով: Այդ ժամանակահատվածի համար հաստատվում է, այսպես կոչված, բազմամյա շրջանակային բյուջեի նախագիծը, որից հետո Եվրամիության տարեկան բյուջեներն ընդունվում են որպես այս ծրագրի պարամետրերի մաս: Այս համակարգը կոչված է երաշխավորելու Եվրամիության կայուն ֆինանսավորումը՝ անկախ համայնքի տարբեր երկրներում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից:

Իսկզբանե նախատեսվում էր, որ 2021-2027 թվականների համար նախատեսված բյուջեի նախագիծը կընդունվի 2019-ի վերջին, սակայն ԵՄ երկրները չէին կարողացել համաձայնության գալ այդ հարցի շուրջ, քանի որ Մեծ Բրիտանիայի համայնքից դուրս գալուց հետո եվրոպական բյուջեի կորուստները փոխհատուցելու որոշման չեն հանգել:

Այժմ Եվրահանձնաժողովը մշակում է բյուջեի նոր պլանը, որը պետք է մինչեւ ԵՄ տնտեսական վերականգնման ֆոնդի ստեղծում նախատեսի՝ 2 տրիլիոն եվրոյի չափով, որի մի մասը պետք է ֆինանսավորվի ԵՄ բյուջեից: Խնդիրն այն է, որ ԵՄ բյուջեի հիմնական եկամուտները ԵՄ անդամ երկրների ներդրումներն են, որոնք միաժամանակ պետք է դառնան վերականգնման ֆոնդի օգնության հիմնական ստացողները: Այս կապակցությամբ ԵՄ ինստիտուտներն ուսումնասիրում են ԵՄ բյուջեի ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման հնարավորությունը, ինչպիսիք են, օրինակ, ֆինանսական գործարքների հարկի ներդրումը, կլիմայական եւ բնապահպանական տարատեսակ վճարները, որոնք պետք է ուղիղ կերպով գնան համայնքի գանձարան՝ շրջանցելով անդամ երկրներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ