News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հիմա ոմանք փորձում են ՀՀ օրինական ընտրված ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել՝ անընդհատ ասելով՝ վայ, ինչ է տեղի ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, ինչի՞ են ուզում կաշկանդել, որովհետեւ Արցախի բանակցային սեղանի բանակցությունների հիմքում կա մի սկզբունք, որ որեւէ բան որոշված չի, քանի դեռ ամեն ինչ հմաձայնեցված չի:  Բանակցային սեղանի շուրջ ամենատարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցնել ամենաընդունելիից մինչեւ ամենաանընդունելի գաղափարներ: Ուզում են էնքան կաշկանդել, որ ՀՀ ներկայացուցիչները ականջները փակեն, ասեն՝ մենք չենք լսում, կամ թողնեն փախնեն բանակցությունների սեղանի մոտի՞ց: Սա ի՞նչ մոտեցում է»,-ասաց Փաշինյանը:

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծողը հայ ժողովուրդն է. «Ես մեր սկզբունքները բազմիցս հրապարակել եմ: Մենք կաշկանդված չենք լինելու բանակցային սեղանի շուրջ: Մեր խնդիրն է գտնել լուծում, իսկ գտնել, նշանակում է փնտրել, իսկ դա նշանակում է խոսել: Իսկ խոսել, նշանակում է վստահ լինել, որ պատկերացնում ենք, թե ինչ ենք ուզում, եւ վստահ լինել սեփական ուժերին: Մենք վստահ ենք, եւ Հայաստանյան որոշ ուժեր չեն կարող մեզ կաշկանդել»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ