News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արդեն 2 տարի շարունակում է չլուծված մնալ Ամուլսարի խնդիրը եւ վարչապետն էլ տարբեր առիթներով ասել է, որ դա ինչ-որ չափով խոչընդոտում է ներդրումներին, հատկապես համավարակի արդյունքում ստեղված տնտեսական ճգնաժամի պայմաններում արդյոք խնդիրն ավելի հրատապ չի՞ դառնում։ Վարչապետը բազմիցս խնդրել եւ կոչ է արել ապաշրջափակել հանք տանող ճանապարհները, բայց կոչերին արձագանք չի եղել։ Ինչպե՞ս է պատրաստվում վարչապետն այս խնդիրը լուծել։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք հույս ունեինք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործը հիմա արդեն հանգուցալուծման հասած կլինի կամ գոնե առաջիկայում։ Կորոնավիրուսն այդտեղ էլ իր նեգատիվ դեր կատարեց, որովհետեւ «Էլլարդի» փորձագետները պետք է գային շատ կարեւոր հարցաքննության մասնակցելու համար, սակայն կորոնավիրուսի պատճառով չկարողացան ժամանել։ Հարցի լուծման բանաձեւը այդ քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է եւ օբյեկտիվ հանգուցալուծումը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ