News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ–ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է։ յս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե վերջին մի քանի ամիսներին հայ–ադրբեջանական սահմանը լարված է մի քանի օր առաջ ականատես եղանք, որ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ ու վնասել բնակելի տներ, հիմա էլ պատրաստվում է լայնածավալ զորավարժությունների, այս ամենին զուգահեռ էլ հայ–ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում, ինչն իր հնարավոր անդրադարձը կարող է ունենալ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վրա՝ բացասական հետեւանքներով Հայաստանի համար։ Ինչպե՞ս է մեր պետությունը պատրաստվում հակազդել վերոնշյալ գործողություններին կամ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

«Գործիքակազմը շարունակում է մնալ նույնը, մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունն ու ուժեղությունը, քաղաքական բանակցային դիվանագիտական եղանակներն այդ իրավիճակը կառավարելի պահելու։ Մենք մի բան ենք ասել, որ պատերազմով վախեցնելով, զենքի սպառնալիքի ներքո Հայաստանը չի բանակցելու եւ մենք կարծում ենք, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի։ Սահմանը լարված է, եթե ուզում եք համեմատենք ի տարբերություն նախորդող շրջանի հիմա սահմաը շա՛տ ավելի հանգիստ է, շատ–շատ ավելի հանգիստ, բոլոր առումներով»,– ասաց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ