News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Sorrento Therapeutics դեղագործական ընկերությունից ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, նրանց հայտարարության համաձայն, 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Fox News-ին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակությամբ հարյուրավորների։ Դրանից հետո, գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ունակ է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակվելուց։

Նշվում է, որ այն պարուրում է վիրուսը եւ չորս օրից հեռացնում այն օրգանիզմից: «Ընդգծում ենք, որ սա դեղամիջոց է: Կա լուծում, որը հաստատ գործում է»,- ասել է Sorrento Therapeuticsի հիմնադիր Հենրի Ջին: Առայժմ փորձեր կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերությունը դեռեւս չի ստացել դեղը թողարկելու թույլտվություն:

Դոկտոր Ջին նշել է, որ այս դեղամիջոցի շնորհիվ կարանտինը բոլոր երկրներում կարելի կլինի հանել: «Եթե մենք օրգանիզմում ունենանք չեզոքացնող հակամարմին, սոցիալական հեռավորության կարիք չի լինի»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ