News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

91 տարվա դիտարկումների ընթացքում օդի ամենաբարձր ջերմաստիճան է գրանցվել թուրքական հանգստավայր Անթալիայում, հաղորդում է CNNturk հեռուստաալիքը։ Առ այսօր մայիսին գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 1945 թվականին՝ 38.7 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի։ Այսօր կեսօրին Անթալիայում գրանցվել է 38.8 աստիճան տաքություն՝ գերազանցելով նախորդ ռեկորդը մեկ միավորով, ասում է օդերեւութաբան Մեհմեթ Լաթիֆ Գյուլթեքինը, հաղորդում է «Վեստի»-ն։

Դեռեւս շաբաթվա սկզբում Թուրքիայի Օդերեւութաբանական գլխավոր վարչությունը կանխատեսել էր աննախադեպ տապ․ տաք օդային հոսանքներ Աֆրիկայից։ Օդերեւութաբանները չեն բացառում, որ Անթալիայում կեսօրից հետո սնդիկի սյունը կհասնի 40-41 աստիճան տաքության։

Անթալիայում բացարձակ տարեկան ջերմային ռեկորդը գրանցվել է 2017 թվականի հուլիսին՝ 45.4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը