News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շաբաթվա երկրորդ կեսին ԱՄՆ-ը տուժել է բնության վտանգավոր երեւույթներից։ Երկրի հարավ-արեւմուտքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, Լուիզիանա եւ Տեխաս նահանգներում տեղացել են հորդառատ անձրեւներ, Ֆլորիդայի հարավային մասում անտառային հրդեհներ են, Մոնտանա նահանգում տեղացել է ուժգին ձյուն, իսկ Կոլորադոյում՝ ինտենսիվ կարկուտ, գրում է NEWSru.com-ը։

Մայիսի 15-ին Նեւադա նահանգի արեւմուտքում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Թոնոփ քաղաքից 56 կմ արեւմուտքում, իսկ հիպոկենտրոնը՝ 2.8 մետր խորության տակ։ Բացի այդ, գրանցվել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ։ Լուրջ հետեւանքներ չկան, էպիկենտրոնի մերձակայքում առաջացել են ճաքեր տների պատերում։

Մայիսի 14-15-ին Տեխասում տեղացել են հորդառատ անձրեւներ․ Տեխասում գրանցվել են 25 սմ, իսկ Լուիզիանայում՝ 40 սմ տեղումներ, հաղորդում է Stormnews-ը։ Ջրհեղեղների հետեւանքով տուժել են Օրինջ, Բոմոնթ, Պասադինա, Քովինգթոն եւ Մեդիսնվիլ քաղաքները։ Փրկարարները ցուցաբերել ենօգնություն ճանապարհներին կանգնած ավտոմեքենաների վարորդներին։ Խնդիրներ են ծագել նաեւ էլեկտրամատակարարման հետ։ Տուժաների մասին տեղեկատվություն չի հաղորդվել։

Ֆլորիդայի հարավ-արեւմտյան մասում ուժգին քամու եւ ցածր խոնավության պայմաններում բռնկվել են ուժգին անտառային հրդեհներ։ Մայիսի 15-ին այրվել է 3.5 հազար հեկտար մակերես, եւ հրդեհը տեղայնացվել է միայն 10 տոկոսով։

Մոնտանայի հարավ-արեւմուտքում վերադարձել է ձմեռը։ Ամենաուժգին ձյունը տեղացել է Ջորջթաուն լճի տարածքում։ Մայիսի 15-ին տեղացել է ավելի քան 15 սմ ձյուն։

Մայիսի 15-ին Կոլորադո նահանգի հյուսիսում տեղացել է կարկուտ։ Քինսբերգ քաղաքում վարորդները նշել են, որ ճանապարհները պետք է մաքրել ձնամաքրման տեխնիկայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ