News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին, Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժ հաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ  պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

#հումանիտարառաքելություն Մայիսի 18-ին, Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում...

Опубликовано Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Понедельник, 18 мая 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ