News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիան հույս ունի մինչեւ հունիսի 15-ը դեպի արտասահման տուրիստական ​​ուղեւորությունների վերաբերյալ նախազգուշացումը փոփարինել ավելի մեղմ կողմնորոշիչներով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, փոխանցում է Reuters-ը:

«Հունիսի 15-ն այն օրն է, երբ մենք պետք է որոշում կայացնենք՝ կչեղարկենք արդյոք ուղեւորությունների մասին համաշխարհային նախազգուշացումը, թե ոչ, եւ մենք աշխատում ենք ուղեւորությունների մասին այդ նախազգուշացումն այլ սկզբունքներով փոխարինելու ուղղությամբ», - ասել է Մաասը:

Ըստ նրա՝ ամառային արձակուրդներին պետք է պատասխանատու ձեւով մոտենալ, եւ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե որ երկրներում գերմանացիները կկարողանան անցկացնել իրենց արձակուրդը:

Նա նաեւ նշել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում անհրաժեշտ կլինի նոր սահմանափակումներ մտցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ