News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Դաղստանի սահմանամերձ շրջաններում, որտեղ կուտակվել են մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք ձգտում են տուն մեկնել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է ոչ պարզ իրավիճակը, որ ստեղծվել է Դաղստանի սահմանմերձ շրջաններում, որտեղ կուտակվել են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, որոնք ուզում են տուն գնալ։ Պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների պրոֆիլային նախարարություններին եւ գերատեսչություններին տարածքային իշխանությունների հետ օպերատիվորեն մշակել սրա հետ կապված բոլոր հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ