News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տիեզերագնացներով SpaceX-ի պատմական արձակմանը մնացել է ընդամենը 9 օր։ Ընկերությունը հաստատել է, որ Demo-2 առաքելությունը, որը ներկայում պլանավորված է մայիսի 27-ին, ներգրավել է NASA-ի երկու տիեզերագնացների, ովքեր կառավարվող SpaceX Crew Dragon տիեզերանավում կուղեւորվեն դեպի Միջազգային տիեզերական կայան։

Տիեզերագնացներ Բոբ Բենքենը եւ Դագ Հերլին թռիչքը կմեկնարկեն 16:32՝ Ֆլորիդայում Քենեդու անվան տիեզերական կենտրոնի 39А մեկնարկային հրապարակից։

Demo-2-ն առաջնահերթություն է եղել ինչպես NASA-ի, այնպես էլ SpaceX-ի համար, եւ գործակալությունը առաքելությունը «կարեւոր» է համարում կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ NASA-ի կառավարիչ Ջիմ Բրիդենսթայնը ավելի վաղ ապրիլին բացատրել էր այդ որոշումը՝ հայտարարելով, թե «մեզ պետք է հասանելիություն Միջազգային տիեզերական կայանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից»։ Ներկայում ՄՏԿ-ում NASA-ի միայն մեկ տիեզերագնաց կա։

Ակնկալվում էր, որ հազարավոր մարդիկ կգան նայելու պատմական արձակումը, սակայն Բրիդենսթայնը խնդրել է մարդկանց մնալ տանը եւ չգալ Ֆլորիդա։ Գործակալությունը առցանց առաքելության ուղիղ հեռարձակում կկատարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ