News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բանկերն ամենափոքր առիթն օգտագործում են, որպեսզի ֆերմերներին վարկեր չտրամադրեն կամ ձգձգեն միջոցների վճարումը, ինչը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսական աշխատանքների վրա։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Տարօրինակ է, որ իշխանությունները որոշել են աջակցել ֆերմերներին բանկերի միջոցով, թեեւ կարելի էր միջոցներն ուղղակիորեն ֆերմերներին ուղղել»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները ավելի վատը կլինեն, քան անցյալ տարի էին։

«Դա կապված է նաեւ այն բանի հետ, որ իշխանությունները ոչինչ չեն քննարկում հանրային հատվածի հետ, եւ ամեն ինչ իրենք են որոշում»,- հավելեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ