News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու կամ պարզաբանելու այդ ամբողջ պատմությունը՝ կապված ծխախոտի կամ ադամանդների արտահանման հետ։  Այս մասին այսօր՝ մայիսի 18–ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի հինգերորդ մասում, որն անվանել է «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»։

«Փորձ չարվեց նույնիսկ ֆիկտիվ, ձեւական քրեական գործ հարուցել, որովհետեւ պարզվում է՝ ծխախոտային բիզնեսն արդեն շարունակվում է մոտավորապես երկու տարի։ Երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք գնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջե։ Նույնիսկ փորձ չարվեց ինչ-որ մի ձեւական հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հանրությանը պարզաբանել, բացատրել, թե ինչպես էր հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, առանց համապատասխան աշխատողների եւ աշխատատեղերի 20 միլիարդ դրամի ադամանդի մշակում եւ արտահանում։ Եվ նույնիսկ փորձ չարվեց պարզել, թե այդ ովքեր կամ որ գործարարներն են ստացել հայկական քվոտաները, որոք իրենք օգտագործել են սեփական գրպանները եւ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջեն լցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ, նույնիսկ իր կողմից հնչեցված բառերը, իր անիմաստագույն մամլո ասուլիսի ժամանակ չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի փաստը եւ փորձեց պախկվել, բառախաղ տվեց, ասեց՝գիտեք, իրականում, այո, խնդիր կա, բայց հայկական մաքսային ծառայությունը գործել է ըստ օրենքի»,– ասաց նա։

Միքայել Մինասյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ներգրավված այդ գործին. Մինասյանը հիշեցրեց, որ այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը հատուկ ռեժիմի մեջ է, բոլոր ինքնաթիռները, որոնք վայրէջք են կատարում եւ մեկնում են Հայաստանի տարածքից, պետք է ունենան կառավարության թույլտվությունը։

«Մայիսի 9-ին, երբ հայ ժողովուրդը տոնում էր եռատոնը, Փաշինյանը զբաղված էր իր սիրած գործով՝ փող էր աշխատում, որովհետեւ մայիսի 9-ին Հայաստանից մեկնել է մի նոր ինքնաթիռ՝ լի մաքսանենգ ծխախոտով՝ Երեւանից Վորոնեժ, ուր վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 20-ին եւ ունեցել է 18 տոննա 831 կգ ծխախոտ, որը ձեւակերպված է եղել որպես товары народного потребления: Մայիսի 9-ին Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանից մեկնում է մի օդանավ եւ վայրէջք է կատարում «Զվարթնոցում», ուր բեռնում են մի բեռով, որի կոնկրետ քաշն է 18 տոննա 831 կգ, ըստ փաստաթղթերի, որը տալիս է Հայաստանի մաքսային կոմիտեն»,– ասաց նա։

Մինասյանն ընդգծեց, որ չնայած Հայաստանից Ռուսաստան ժամանած բեռները կարելի է չմաքսազերծել, սակայն այն զննել են Վորոնեժում, քանի որ «Հայաստանը աշխարհի ամենաբարձր համբավը չունի եւ արդեն բոլորը գիտեն, շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը մաս է կազմում միջազգային կրիմինալ համակարգերի»։

«Տեսնում են, որ դա ծխախոտ է, որը պետք է ունենար ռուսական ակցիզ, սկսվում է քրեական գործ։ Ամբողջ ծավալը վերցվում է, մտցնում են հատուկ ռեժիմի մեջ եւ սկսում հետաքննել։ Երբ Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ փաստորեն երկրորդ ինքնաթիռն է արդեն մի քանի օրվա տարբերությամբ, մենք ունենք խնդիր, Նիկոլ Փաշինյանը մաֆիոզին վայել սկսում է հետքերը մաքրել եւ սկսում են հայկական բոլոր ռեգիստրներից հեռացնել այդ թռիչքը։ Ըստ հայկական ռեգիստրների՝ այդպիսի թռիչք չի եղել երբեք։ Բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ նաեւ գավառամիտ եւ մանկամիտ մաֆիոզ է, մոռանում է, որ կան նաեւ միջազգային թռիչքների ռեգիստներ, որտեղ կա այդ թռիչքը»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ