News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հիմնական Հոնսյու կղզու արեւելյան եւ արեւմտյան ափերին  մեկ ժամ տարբերությամբ 5.3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, երկրաշարժերի մասին տվյալները հրապարակվել են Ճապոնիայի ընդհանուր օդերեւութաբանական վարչության կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ժամը 12.17-ին 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ արեւելյան ափի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքում: Օջախը գտնվում էր 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիք չկա: Ճապոնական յոթ կետանոց սանդղակով առավելագույն հարվածային ուժը 4 միավոր է կազմել:

5.3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արեւմտյան ափի Գիֆու պրեֆեկտուրայում: Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը 4 բալ էր: Ցունամիի սպառնալիք չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ