News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ աճել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին, ցույց են տալիս աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյույորքյան Comex ֆոնդային բորսայում հունիս ամսվա ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.18 տոկոսով կամ 3.15 դոլարով եւ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1.737.55 դոլար է կազմել: Արծաթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.11 տոկոսով եւ 17.44 դոլար կազմել մեկ ունցիայի դիմաց:

Որպես ավանդաբար ավելի հուսալի ակտիվ՝ ոսկուն որոշ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների աճող լարվածությունը: Ներդրողներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում էր համավարակի բռնկման մեջ եւ պնդում է հետաքննություն անցկացնել:

Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկման մասին լուրերը որոշակի ճնշում են գործադրել ոսկու գների վրա, եւ ներդրողները շտապել են գնել ռիսկային ակտիվներ: Առավոտյան աճուրդների ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաներն աճում են 0.5-2.09 տոկոսով, իսկ ԱՄՆ բորսաները նախօրեին աճել էր 2-4 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ