News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության երկրները Կուբայի հետ լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնեն միացման դեպքում դրան դիտորդ պետության կարգավիճակ շնորհելուց առաջ: Այս որոշումը կայացվել է Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի այսօրվա նիստին, որը տեղի է ունեցել վիդեոկոնֆերանցի ձեւաչափով, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Ինչպես նիստին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Կուբան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համար գրեթե միության ստեղծման պահից: 2018 թվականից Կուբայի կառավարությունը համագործակցում է ԵԱՏՀ-ի հետ փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հանձնաժողովում արդեն երկու անգամ քննարկվել է երկրին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը:

«Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը համաձայն են դիտորդի կարգավիճակ տրամադրել Կուբային: Ղազախստանը կողմ է կուբայական կողմի հետ հավելյալ խորհրդակցություններին: Ռուսաստանը եւս առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել՝ բոլոր ասպեկտները հստակեցնելու համար»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները պարզաբանել են իրենց դիրքորոշումները: Ղազախստանի նախագահի խոսքով՝ Հավանան դեռ լիարժեք պատկերացում չունի ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի եւ իրավունքների մասին: Բացի այդ, այն կարծում է, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է չափանիշներ մշակել դիտորդի կարգավիճակի համար, որպեսզի երկրները պատրանք չունենան, որ այն ստանալուց հետո կարող են հավակնել բոլոր արտոնություններին եւ առավելություններին ԵԱՏՄ-ում: «Մենք պետք է հստակ ուրվագծենք իրավունքներն ու պարտականությունները, ինչպես բոլոր միջազգային կազմակերպություններում է»,- հավելել է Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, աջակցում է կուբայական հայտը, բայց ցանկանում է հասկանալ կուբացի ընկերների ակնկալիքները ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ