News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մարդկանց մահվան հարցը չի քննարկվում նույնիսկ անուղղակիորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում դատավոր Աննա Դանիբեկյանի ղեկավարության ներքո, ինչը դժվար է արդարադատության անվանել:

«Դա իրավական ցինիզմ է: Եթե տեսնեիք, թե ինչ է գրված անձնական միջնորդության մասով: Կարելի է ասել՝ ոչինչ գրված չէ: Դա հրապարակվել է Դատալեքսում: Դատական ակտի 92 էջ, որը մասնակիորեն կապ ունի իրավունքի հետ: Մնացածը իրավունքի հետ կապ չունի»,-նշեց փաստաբանը:

Մեկնաբանելով գործընթացը ձգձգելու փորձերի մեջ մեղադրանքներ՝ փաստաբանը հիշեցրեց, որ դատավարությունն ընթանում է 2019-ի մայիսից: «Գործը բացառիկ է. նիստի 3 ամիս չի անցկացվել «գործը Դավիթ Գրիգորյանից խլելու» օպերացիայի պատճառով: Ապա 3 ամիս բացակայեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Հարցեր կարելի է ուղղել ԲԴԽ-ին եւ դատարանի ղեկավարին: Դատարանի որոշումը հստակ ցույց է տալիս՝ ինչու»,-նշեց Արամ Վարդեւանյանը:        

Նա նշեց, որ գործի 600 հատորից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը ներկայացվել է միայն 76-ը: «Մնացածը ինչո՞ւ չեն ներկայացվել: Կարծում եմ՝ չեն ներկայացվել, որպեսզի մենք չտեսնենք բացթողումներն ու խախտումներ՝ կապված մարդկանց մահվան հետ: Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Հայտարարեցին, որ սպանությունը բացահայտնվել է: Նույնիսկ չկարողացան երկարաձգել ձերբակալությունը: Փորձագետը բառացիորեն մի քանի օրում հերքեց Պետրոսյանի մասնակցությունը: Պարկուճների մասով: Դա փորձագիտական ոլորտ է: Դրանք հիմք չեն կարող հանդիսանալ գործը բացահայտելու կամ չբացահայտելու համար: Պատկերացրեք սպանություն կենցաղային հողի վրա: Սպանողը հավաքել է պարկուճները: Եվ ի՞նչ՝ գործը արդեն բացահայտվա՞ծ է»,-ասաց փաստաբանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ