News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին Մինսկում առերես ձեւաչափով: Այսպիսի որոշում է ընդունվել այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ընթացել է տեսակոնֆերանսի ձեւաչափով, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը առերես ձեւաչափով անցկացնելու առաջարկով հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ես կցանկանայի առաջարկել, որ մեր այսօրվա խորհուրդը դիտարկեն որպես էքստարածքային խորհուրդ: Հաշվի առնելով ԵՏՄ-ում Բելառուսի նախագահությունը՝ ես մեծ հույս ունեմ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել առերես ձեւաչափով եւ կառաջարկեի այն անցկացնել Մինսկում այն ժամանակ, երբ բոլորը կարող են գալ»,- նշել է Բելառուսի առաջնորդը: Նա հավելել է, որ ԵՏՄ գծով նման միջոցառումները վերջին 5 տարում Բելառուսի մայրաքաղաքում չեն անցկացվել:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ իր նախաձեռնությունը չի բացառում անհրաժեշտության դեպքում տեսակոնֆերանսի ձեւաչափով խորհրդի նիստի կազմակերպումը մինչեւ այն ժամանակը, երբ կկայանա առերես հանդիպումը:

Նիստի մասնակիցները համաձայնվել են բելառուսական պետության  ղեկավարի առաջարկին: Միջոցառման կոնկրետ օրը կորոշվի ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ