News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։

Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։

Քաղաքացու հավաստմամբ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից։

Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները կենդանուն տեղափոխել են շարժական վանդակ, ապա «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում բաց թողել վայրի բնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ