News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ դիտորդը ողջունում է Հայաստանի խնդրանքը Եվրոպայի խորհրդի փորձագետի իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու մասին:

«Հայաստանի իշխանությունները որոշել են խնդրել Եվրոպայի խորհրդի իկրավաբանական խորհրդատվության մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, եւ սա անչափ լավ նորություն է»,- նշել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ դիտորդ Կիմմո Կիլյունենը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված հանրաքվեի հետաձգումը, Հայաստանի կառավարության որոշումը Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խնդրելու մասին, ինչպես նաեւ հարցի վերադարձը խորհրդարան անչափ կարեւոր են, հայկական իշխանությունները մտածելու ժամանակ կունենան՝ նախքան հանրությանը տեղեկացնելը:

«Այս որոշումը Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ համագործակցության ինչպես որակի, այնպես էլ մակարդակի լավ օրինակ է»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ