News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ասում են՝ կորոնովաիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ են անում. հետեւից էլ ասում են՝ բա ինչի՞ չեն հերքում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:

«Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք: Ասում էին՝ տան վրա 2 մլն դոլար են ծախսել, հերքեցինք, ասում էին՝ ռեկետ են անում, հերքեցինք, էսինչի գործ են անում, չգիտեմ, կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, դա էլ հերքեցինք: Հիմա եթե ուզում եք հավատաք, հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջման ժամերին: Ասելու են՝ հողերը ծախեցին, փողերը ծախեցին, ոսկիները ծախցեին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ: Եթե պետք է հավատաք, հավատացեք:

Ես էստեղ ինչի՞ եմ նստած: Դուք ինձ ինչի՞ համար եք բերել, որ ես ռեկետ անե՞մ: Եթե այո, ուրեմն ես անում եմ, եթե ոչ, ուրեմն ո՞նց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինի:

Մի հատ էլ մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի է հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տալու վրա: Ով ուզում է հավատա, թող հավատա: Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի համապատասխան:

Որովհետեւ յուրաքանչյուրը մտածում է՝ ես որ վարչապետ լինեի, ի՞նչ կանեի, կդնեի կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է, փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտի տակ կտայի, կլափեի, կթալանեի: Ով տենց է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ: Ընդ որում կապ չունի, էդ մարդիկ հրապարակում կանգնած են եղել, թե չէ: Այս խոսակցություններին պետք է վերջ տալ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Անհեթեթ բաներով մեզ մի դիմեք, թե՝ հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, ապացուցեք, որ ուխտ չեք: Ով ուզում է հավատա, թող հավատա, գնա իր «սիրելի» իշխանությանը հետ բերի ու երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի, ամեն ինչը ճիշտ լինի: Այնպես որ ոչ մի բան չենք պատրաստվում հերքել, 2 տարի հերքել ենք: Մեր ամբողջ կյանքում հերքել ենք, ով ինչին ուզում է հավատալ, թող հավատա, հալալ ա իրեն: Եթե 100 բան հերքենք, եւս 100-ը պոչից կկպցնեն»,-ասաց Փաշինյանն ու հավելեց. «Եթե հիմա ասում ենք, որ դիմակ է պետք կրել, դա նրանից չէ, որ դիմակից փայ ունենք: Դա նրա համար է, որ պետք է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ